Նախարարությունը հերքում է իր աշխատակցի ծնունդին ծաղրածու հրավիրելու մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 15, 24News

suren-papikyan

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությունը, արձագանքելով «Հրապարակ» օրաթերթի 2019 թ. օգոստոսի 15-ի N142 (2665) համարում տեղ գտած «Նախկին քյաբաբ-խորոված փարթիներին փոխարինլու են եկել ծաղրածու-շոուները» հրապարակմանը, հայտնում է, որ նախարարության աշխատակցի տարեդարձի կապակցությամբ կրկեսային միջոցառումներ կազմակերպելու և ծաղրածու հրավիրելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

«Աշխատանքային օրվա ընդմիջման ժամին նախարարության աշխատակիցը, այո, ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքներ ստացել է գործընկերներից, ինչը բնավ պարսավելի երևույթ չէ և տեղեկատվական առիթ չի հանդիսանում։

Հ.Գ. Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մոտ երեք ամիս է, ինչ վերակազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության»,-ասված է հերքման տեքստում։