Ռուսաստանը ԱՄՆ-ից գողացված տեխնոլոգիաներով է հիպերձայնային զենք մշակում․ Բոլթոն

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

1

Ռուսաստանը հիպերձայնային զենքը մշակելիս հիմնվում է ԱՄՆ-ից գողացված տեխնոլոգիաների վրա, «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Մեկնաբանելով Սեւերոդվինսկի մոտ օգոստոսի 8-ին տեղի ունեցած պատահարը, երբ պայթել էր ռեակտիվ շարժիչի կայանքը, նա ասել է, որ Ռուսաստանը մշակում է միջուկային զենքի տեղափոխման միջոցներ, հաղորդում է BBC-ն:

«Չնայած ռուսական տնտեսության չափը գրեթե համեմատելի է նիդեռլանդականին, այնուամենայնիվ, պաշտպանության համար այնքան փող է ծախսում, որ կարող է արդիականացնել ոչ միայն իր միջուկային զինանոցը, այլեւ ստեղծել դրանք տեղափոխելու նոր կայանքներ, կառավարվող մարտական բլոկով հրթիռներ, հիպերձայնային թեւավոր հրթիռներ՝ զգալիորեն օգտագործելով ԱՄՆ-ից գողացած տեխնոլոգիաները»,- ասել է Բոլթոնը: