Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Հնդկաստանի նախագահին Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

ռամ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին երկրի Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները, որոնք խարսխված են երկու ժողովուրդների դարավոր պատմական կապերի, փոխվստահության ամուր հիմքերի վրա: Համոզված եմ, որ մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»,- ասված է նախագահի ուղերձում: