Աթամբաևը մեղադրվում է 10 գործով․ նրան սպառնում է ցմահ ազատազրկում

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

1

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին մեղադրանք են առաջադրել եւս 2 քրեական գործով, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարյովը։ Ներկա պահին արդեն Աթամբաեւը մեղադրվում Է 10 գործով: «Նրան եւս երկու ծանուցում են հանձնել կոռուպցիայի մեջ մեղադրվելու մասին: Երկու գործերն Էլ վերաբերում են Կոյ-Տաշ գյուղում հողամասերի ձեռքբերմանը»,-հայտարարել Է Սլեսարյովը:

Այսպիսով, ընդամենն այսօրվա դրությամբ Աթամբաեւին մեղսագրվում Է 10 ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների կատարում:

Հատուկ ծառայությունների վարկածով, պետության նախկին ղեկավարը պետական հեղաշրջում Էր նախապատրաստում: Օգոստոսի 14-ին նախկին նախագահին կոռուպցիայի մեջ են մեղադրել Բիշքեկի ջերմաԷլեկտրակենտրոնն արդիականացնելիս եւ գրասենյակային շենքեր ձեռք բերելիս: Նրան սպառնում է ցմահ պատժաչափ: