Զովունի տներից մեկի տանիքին շինարարական աշխատանք անելիս տղամարդը հանկարծամահ է եղել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

1

Օգոստոսի 15-ին՝ ժամը 08:29-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 5-րդ փողոցում՝ կիսակառույց շինության (1 հարկանի) տանիքում, քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է.  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ Զովունի գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակի տանիքին շինարարական աշխատանքներ իրականացնելիս Էդգար Ա.-ն (ծնված 1955 թ.) հանկարծամահ է եղել:

Փրկարարները Էդգար Ա.-ի դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: