Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլը հաղթահարած թիմին դիմավորել են Բագրատաշենի անցակետում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 15, 24News

Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսատան աշխատակիցներն այսօր առաջինն են դիմավորել Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլը հաղթահարած «Արարատ-Արմենիային»: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Երկրի առաջին դարպասները հատած ֆուտբոլի հայկական թիմին ջերմորեն ողջունել են մաքսային ծառայության աշխատակիցները, ինչն իր հերթին ոգևորել է մարզիկներին: Մաքսատան աշխատակիցները հաջողություն են մաղթել հաղթանակած թիմին:

Հիշեցնենք, որ երեկ Թբիլիսիում հայկական թիմը վրացական «Սաբուրթալոյի» դեմ մրցավեճում երկու անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը՝ դուրս է եկել ԵԼ-ի փլեյ-օֆֆ փուլ: