Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Կորեայի նախագահին՝ ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 15, 24News

Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին՝ երկրի ազգային տոնի` Ազատագրման օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև առկա բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը հետագայում ևս կխորանան ու կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես նշվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: