Նինոծմինդայի մուտքի մոտ ՀՀ քաղաքացու ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

բակո

Այսօր, օգոստոսի 15-ին ժամը 13:30-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան կորցնելով ինքնակառավարումը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց: Ավտոմեքենայում են եղել Հայաստանի քաղաքացիներ՝ ծնողներն իրենց երկու երեխաների հետ: Այս մասին հայտնում է jnews.ge-ն:

Վթարի հետևանքով երկու ուղևոր վնասվածք է ստացել և տեղափոխվել շրջանային հիվանդանոց:

Վթարի վայրում աշխատում են Վրաստանի ՆԳՆ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: