Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին՝ երկրի ազգային տոնի` Ազատագրման օրվա կապակցությամբ:

«Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև առկա բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը հետագայում ևս կխորանան ու կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- նշվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: