Եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուները կպարգևատրվեն․ Պեսկով

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Պեսկով

«Ria.ru» գործակալությունը գրում է, որ Կրեմլում մեկնաբանել են Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի հետ կապված միջադեպը և հայտարարել, որ օդաչուներին ամենակարճ ժամկետներում կպարգևատրեն:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պետական պարգևները շնորհվում են երկրի ղեկավարի հրամանագրով:

«Երբ հերոսները ներկայացվեն պարգևների, սեղմ ժամկետներում կկատարվեն անհրաժեշտ ընթացակարգերը, դրանում ոչ մի կասկած չկա, և նրանք կպարգևատրվեն»,- հայտնել է Պեսկովը, ապա հավելել, որ օդաչուներին Կրեմլում հերոս են համարում:

«Եկեք շնորհավորենք միմյանց, շուտափույթ ապաքինում մաղթենք նրանց, ովքեր տուժել են, և շնորհավորենք այն հերոս օդաչուներին, որոնք ինքնաթիռի վայրէջքի շնորհիվ մարդկային կյանքեր են փրկել»,- ասել է նա:

Անդրադառանալով այն հարցին, որ «Ժուկովսկի» օդանավակայանի մոտակայքում ինքնաթիռը բախվել էր ապօրինի աղբանոցի շրջակայքում հավաքված թռչունների երամին, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել էին, Պեսկովն ասել է, որ պատահարի բոլոր գործոնները պարզ կդառնան հետաքննությունից հետո, քանզի ինքնաթիռի «սև արկղերը» պահպանվել են:

«Ամեն ինչ ունի իր ընթացակարգը: Եվ միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել պատճառների մասին»,- ասել է Պեսկովը:

Ի դեպ, ՌԴ Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում այսօր առավոտյան վթարային վայրէջք կատարած А321 ինքնաթիռում հայեր են եղել: Օդ բարձրանալոց րոպեներ անց վերջինս վթարային վայրէջք էր կատարել։