ՊՎԾ-ն ԱՆ քրեակատարողական ծառայությունում ուսումնասիրություն է արել. հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

բանտ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու առերեւույթ դեպքերի առթիվ: Այս մասին հայտնում է ՊՎԾ լրատվական բաժինը։

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն իրականացնելու նպատակով:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հիշյալ ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է ՀՀ ԱՆ ՔԿԾ-ի կողմից կազմակերպված գնումների գործընթացների նկատմամբ օրինականության եւ արդյունավետության վերահսկողությունը: