Իրանում ուսումնավարժական ինքնաթիռ է կործանվել, զոհվել են 2 օդաչուները

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

ինքնաթիռ

«Fars» գործակալությունը, հղում անելով տեղական իշխանությանը, հաղորդում է, որ Իրանի հյուսիսային հատվածում ուսումնավարժական գերթեթև ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ։

«Դա երկտեղանի վարժական ինքնաթիռ էր: Պատահարի հետևանքով զոհվել են անձնակազի երկու անդամները», - գործակալությանը հայտնել է Սեմնանի նահանգի Գարմսար քաղաքային օկրուգի փոխնահանգապետ Ալի Հեմաթին: