Քաղաքացին Կիևյան կամրջից ցանկանում է նետվել․անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 15, 24News

KIEVYAN_kamurj

Օգոստոսի 15-ին՝ ժամը 17:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայրում են գտնվում ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: