Վտանգներից խուսափելու համար իրականացվում են արհեստական քարաթափումներ․ ԱԻՆ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 15, 24News

ԱԻն

 Օգոստոսի 11-14-ը ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով արտակարգ իրավիճակներից և հնարավոր վտանգներից խուսափելու համար ԱԻՆ փրկարար ծառայությունը ՀՀ տարբեր մարզերում միջպետական, միջհամայնքային և համայնքային ավտոճանապարհներին հարակից տարածքներում իրականացրել է արհեստական քարաթափումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Հայտարարությունում ասվում է՝

Լոռու մարզի Շնող բնակավայր տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ մոտ 25 խմ,
Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհի 3, 5 և 6-րդ կմ-երին՝ մոտ 10 խմ,
Սանահին-Սարահարթ ավտոճանապարհին՝ մոտ 95 խմ,
Դեբեդ-Դսեղ ավտոճանապարհին՝ մոտ 7 խմ,
Մարց-Աթան ավտոմոբիլային ճանապարհի Քարինջի-Մարց հատվածում՝ մոտ 20 խմ,
Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 32-րդ կմ-ին՝ մոտ 10 խմ,
Խաշտառակ-Լուսահովիտ ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ մոտ 15 խմ,
Սարավան-Վայք ավտոճանապարհին՝ մոտ 31 խմ,
Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 110-150-րդ կմ-ին՝ մոտ 8 խմ,
Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 1 հասցեում՝ թունելի մոտակայքում՝ մոտ 4 խմ:

Քարաթափման աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ օպերատիվ խումբ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Քարաթափման աշխատանքները հանրապետության ամբողջ տարածքում լինելու են շարունակական: