ՀՀ-ում ուզում են օրինականացնել «գոմիկների» երջանիկ կյանքը․ կոչ եմ անում դեմն առնել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ողջունում է սահմանադրական փոփոխությունները, միևնույն ժամանակ նշում, որ չկա անհրաժեշտություն փոխելու երկրի կառավարման մոդելը՝ խորհրդարանականից հրաժարվելով վերադառնալ կիսանախգահականի կամ ընտրել նախագահական կառավարման ձևը։ Այդ մասին պատգամավորն ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում։

«Եթե կա սահմանադրությունը փոխելու հասարակական պահանջ, պետք է փոխվի։ Բայց իշխանության վրա է մնում օրենսդրական փոփոխություներ կատարելու անհրաժեշտության հիմնավորումը։ Նրանք պետք է ապացուցեն, որ դրանք արվում են ոչ թե որևէ մեկին պաշտոնում նստեցնելու, այլ իսկապես հասարակական առաջընթաց ապահովելու  համար»,- ասել է Պետրոսյանը։ 

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձել է նաև հանրային քննարկման դրված՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինախագծին, «Ստամբուլյան» կոնվենցիային և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2050 թվականի տեսլականին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։