Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կմեկնի Կիպրոս

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 15, 24News

.

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կգործուղվի Կիպրոսի Հանրապետություն՝ Նիկոսիա: Այդ մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից:   

Զարեհ Սինանյանը Նիկոսիայում կլինի 2019 թվականի օգոստոսի 26-30-ը ներառյալ՝ Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: