Եվս մեկ զորամաս անցավ սննդի նոր համակարգին. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 15, 24News

.

ՀՀ Զինված ուժերի ևս մեկ փոքր զորամաս անցավ սննդի նոր համակարգին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից ներկայացրել տեսանյութ:

«Սա այսօրվա ընթրիքն է: Այսպիսով նման զորամասերի թիվը հասավ 10-ի:

Հ.Գ. Ուշագրավ է, որ մեր զինվորները սկսել են իրենց շրջանում երբեմն ամենապոպուլյար ուտելիքը՝ «կարտոշկայի ժարիտը» թողնել ցուցափեղկի վրա: Այդ ուտելիքն ի դեպ, մատուցվում էր միայն զորամասերի թեյարաններում, վճարովի»,- գրել է վարչապետը:

Մոտ մեկ ամիս առաջ վարչապետն անձամբ էր այցելել զորամաս և ծանոթացել նոր սննդակարգին: