Նուբարաշենում առվի մեջ պայթուցիկ 2 սարք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 15, 24News

.

Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու սկզբնամասում՝ առվի մեջ, 2 հատ պայթուցիկ սարք է նկատվել: Օգոստոսի 15-ին՝ ժամը 08:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել և նշվել է, որ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Առվի մեջ հայտնաբերվել է 2 արկ. փրկարարներն իրականացրել են հերթապահություն:

Արկերը տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին: