Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքն ընդլայնել է աշխարհագրությունը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 16, 24News

istanbul-convention

«Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքի նախաձեռնությունն ընդլայնել է աշխարհագրությունը: Նախօ­րեից «Կամք» հասարակական նախաձեռնությունը Ստամբուլյան կոնվենցիա­յի վավերացման դեմ ստորագրահավաք է իրա­կանացնում Շիրակի մարզկենտրոն Գյումրիում: 

Որոշ տեղեկություններով, այստեղ անհամե­մատ ակտիվ մասնակցություն է գրանցվել, նախաձեռնողները մտադիր են այցելել գրեթե բոլոր մարզեր: 

Ստորագրահավաքից հետո կդիմեն ՍԴ՝ ՀՀ Սահմանադրությանը հակասող Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրությունն անվավեր ճանաչելու պահանջով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: