Սոնա Աղեկյանը քաղաքապետարանի դիմացից բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

vostikan

Երևանի Աղյուսագործների 86 հասցեում մի քանի ընտանիքների կոյուղագծից զրկվելու թեմայով մամուլի ասուլիսից հետո Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի և նշված հասցեի բնակիչները բողոքի ակցիայի շրջանակում պահանջել են  քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպում։ Նրանց հետ հանդիպպան է դուրս եկել Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը։

Սոնա Աղեկյանն Արարատ Խաչիկյանին առաջարկել է իր հետ բերած տարայից «շնչել կոյուղագծի բացակայության հետևանքով առաջացած գարշահոտությունը», սակայն  տարայի պարունակությունը Խաչիկյանը թափել է, իսկ Սոնա Աղեկյանին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին։

Բերման ենթարկելու կադրերը՝ ստորև ներկայացվող տեսանյութում։