Ահաբեկչության համար հետախուզվող Հնդկաստանի քաղաքացին հայտնաբերվեց Բագրատաշենի անցակետում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 16, 24News

բագրատաշենի անցակետ

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 14-ին՝ ժամը 21։50-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք է բերման ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 30-ամյա Թաքուր Ս.-ն, որը հետախուզվում էր Հնդկաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով, այդ թվում՝ ահաբեկչության և սպանության համար:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news