Սիրիայում ավիահարվածից զոհվել է մարդասիրական առաքելության 5 աշխատակից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

1

Սիրիայի հյուսիս-արևմուտքում ավիահարվածից զոհվել է մարդասիրական առաքելության 5 աշխատակից, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Նա տեղեկացրել է, որ Իդլիբի արվարձաններից մեկում շտապօգնության մեքենա է ոչնչացվել:

«Համապատասխան միջազգային հումանիտար օրենքի՝ ՄԱԿ-ը շարունակում է հակամարտության բոլոր կողմերին հորդորել հարգանք դրսևորել բժշկական և հումանիտար անձնակազմի, նրանց գույքի և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև բուժհաստատությունների նկատմամբ»,- նշել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։