72 տարեկանում մահացել է Հոլանդիայի արքայադուտսր Քրիստինան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 16, 24News

holandian prencess

72 տարեկանում մահացել է Հոլանդիայի արքայադուտսր Քրիստինան, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Նիդերլանդների կառավարության տեղեկավտավական ծառայությանը:

Նրա տվյալներով՝ արքայադուստրը մահացել է Հաագայում գտնվող Նորդեյնդե պալատում: Վերջին տարիներին նա տառապում էր ոսկրերի քաղցկեղով:

Քրիստինան ծնվել է 1947 թվականի փետրվարի 18-ին:  Արքայադուստրը Հոլանդիայի թագավորական ընտանիքից լայն հանրությանը ամենաքիչ հայտնի անդամներից էր, քանի որ դեռ երիտասարդ տարիներին հրաժարվել էր գահի հավակնություններից եւ հանրային կյանքի կենտրոնում լինելուց: Նա ապրում էր ԱՄՆ-ում եւ Իտալիայում, 1975 թվականին ամուսնացել էր եւ 3 երեխա ունեցել: 1996-ին ամուսնալուծվել: