Կոռուպցիոն սխեմաներ ենք բացահայտել մարզպետարանի ու համայքների միջև․ շուտով կլսեք դրա մասին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Բացահայտվել են Արմավիրի մարզպետարանի և մի շարք համայնքերի միջև համակարգված կոռուպցիոն սխեմաներ։ Այդ մասին 24TV-ի եթերում ասել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։

Մարզպետը հայտնել է, որ մի շարք համայնքներում ստուգումներ են արվել։ Հայտնաբերված խոշոր չարաշահումների դեպքերը վերաբերում են հողատարածքների առք ու վաճառքներին։

«Բոլոր տեղեկությունները փոխանցվել են իրավապահ մարմիներին։ Շուտով կլսեք համակարգված չարաշահումների մասին։ Հիմա ստուգումներ են չարաշահումները պարզելու համար։ Առայժմ անձնավորել չեմ ուզում»,- ասել է նա։

Արմավիրի մարզպետը խոսել է նաև Մանվել Գրիգորյանի գույքի աճուրդի, հետհեղափոխական շրջանի, մարզում կատարված ներդրումների մասին։

Շարունակությունը՝ տեսանյութում։