Թել Ավիվ-Սանկտ Պետերբուրգ չվերթի ուղևորը փորձել է գլխով կոտրել իլյումինատորը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 1624News

.

Թել Ավիվից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կրասնոդարում ուղևորներից մեկի պատճառով, որը փորձել է գլխով կոտրել ինքնաթիռի պատուհանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը նշել է, որ կարգազանց ուղևորը կալանավորվել է:

Նրա խոսքով՝ կարգազանցը թռիչքի ժամանակ խախտել է հասարակական կարգը. իրեն ագրեսիվ է պահել, կոպիտ պատասխան է տվել անձնակազմի նկատողություններին՝ ոչ պատշաճ բառապաշար կիրառելով, ինչպես նաև փորձել է գլխով կոտրել պատուհանը:

Կարգազանց ուղևորը Մուրմանսկի մարզի Կիրովսկ քաղաքի 32-ամյա բնակիչ է: Նրան տեղափոխել են ոստիկանության բաժանմունք, որտեղ վարչական իրավախախտման մասին արձանագրություն են կազմել: Տղամարդուն կալանավորել են 5 օրով: Վոլկը հավելել է, որ քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը: