ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 16, 24News
Արմավիրի մարզում այսօր՝ օգոստոսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 18:30-ի սահմաներում Էջմիածնի շտապօգնության հերթապահ խումբը ոստիկանության Վաղարաշապատի բաժին հայտնել է, որ կանչով մեկնել են Ակնաշեն գյուղ, որտեղ «Մեր Էրգիր» ռեստորանային համալիրի տարածքում հայտնաբերել են տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները նշված ռետսորանային համալիրի լողավազանում հայտնաբերել են Արտաշատ քաղաքի բնակիչ, 44-ամյա Արմեն Բ.-ի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր և վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ըստ աղբյուրի՝ Արմեն Բ.-ի դին լողավազանում հայտնաբերել է նրա կինը: