Կաթողիկոսին կպատժեն և կակտիվացնեն «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժումը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

1

«Հրապարակ»-ը գրում է․

«Հայ առաքելական եկե­ղեցու ուղղությամբ նոր հարձակումներ են սպասվում: Իշխանություննե­րին խիստ զայրացրել է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ Հայաստանի եպիսկո­պոսների և թեմակալ առաջնորդների հայտարարությունը, և առա­ջիկայում ծրագրում են «անհնազանդության» համար կաթողիկոսին պատժել՝ կրկին ակտի­վացնել «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժումը: 

Առաջին «դաստիարակչական ապտակը» եղավ համահայկական խաղերի հանդիսավոր բացման միջոցառմանը, երբ կաթողիկոսին չհրավիրեցին: Կոնվենցիան չընդունելու կոչը հոգևոր առաջնորդների կող­մից հնչել էր հուլիսի 26-ին, իսկ համահայկա­կան խաղերի բացումն օգոստոսի 6-ին էր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: