ՌԴ-ի հետ Հայաստանը և Վրաստանը կապող միակ ճանապարհով երթևեկությունը կսահմանափակվի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

1

Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին կմտցվեն ցերեկային ժամերին տրանսպորտի երթեւեկության սահմանափակումներ, հայտնում է «Sputnik-Грузия»-ն՝ վկայակոչելով Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդագրությունը:

Սահմանափակումները մտցվում են, մասնավորապես, Թերեք գետի վրա կամրջի վերանորոգման պատճառով, որը Մցխեթի-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղուց 125 կմ հեռավորությամբ է գտնվում:

«2019 թվականի օգոստոսի 19-22-ին նշված հատվածում ամեն օր 12:00-ից մինչեւ 16:00 արգելվում է կցմամբ կամ կիսակցմամբ տրանսպորտի երթեւեկությունը, իսկ տրանսպորտի մնացյալ տեսակների համար երթեւեկությունն ազատ է: Օրվա մնացած ժամերին ավտոտրանսպորտի երթեւեկությունն ազատ է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշված ռեժիմով երթեւեկության համակարգումն իրականացնելու է պարեկային ոստիկանությունը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news