2019-ի հուլիսն ամենաշոգ ամիսն էր մեր մոլորակի համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

1

Այս տարվա հուլիսն ամենաշոգ ամիսն էր մեր մոլորակում՝ օդերեւութաբանական ողջ դիտարկումների ընթացքում, տեղեկացրել է ԱՄՆ-ի Առեւտրի նախարարության ենթակայության ներքո գործող Օվկիանոսների եւ մթնոլորտի հետազոտման ազգային վարչությունը։

Անցած ամսվա ընթացքում սահմանվել են ջերմաստիճանի ռեկորդներ: 2019 թվականի հուլիսին ցամաքի եւ համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի 0.95 աստիճանով բարձր էր, քան 20-րդ դարի միջինացված ջերմաստիճանը, որը հավասար էր 15.8 աստիճանի ըստ Ցելսիուսի: Այսպիսով, 2016 թվականին օդերեւութաբանների կողմից գրանցված ջերմաստիճանի ռեկորդը գերազանցվել է 0.03 աստիճանով:

Նաև պարզվել է, որ հուլիսին Արկտիկայով սառույցի ծածկույթի մակերեսը 19.8 տոկոսով ցածր է եղել 1981-2010 թթ. ժամանակահատվածում միջինացված ցուցանիշից, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է, հաղորդում է ՏԱՍՍ-ը: