Վանաձորի «Լոռի»-ի աջ պաշտպանը ֆրանսիական «Լիլ» է տեղափոխվում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

1

Վանաձորի «Լոռի»-ի աջ պաշտպան Նանա Կվամե Անտվին մոտ է ֆրանսիական «Լիլ» տեղափոխվելուն: Այդ մասին տեղեկացնում է ֆրանսիական L’Equipe պարբերականը:

Նշվում է, որ գանացի ֆուտբոլիստը մոտ ժամանակներս պայմանագիր կստորագրի ֆրանսիական ակումբի հետ: Նա արդեն գտնվում է «Լիլ»-ի ճամբարում և պատրաստվում է բուժզննում անցնել:

Հայտնի է նաև, որ Անտվին սկզբնական շրջանում հանդես կգա «Լիլ»-ի երկրորդ թիմում:

Գանացի պաշտպանը Հայաստանի Բարձրագույն խմբի նախորդ առաջնությունում մասնակցել է 27 հանդիպման՝ բոլոր խաղերում էլ լինելով «Լոռի»-ի մեկնարկային կազմում ու փոխարինվելով ընդամենը 1 անգամ: Անտվին ընթացիկ մրցաշրջանում խաղադաշտ դուրս չի եկել վանաձորյան ակումբի կազմում: Նա օգոստոսի 10-ին նշել է ծննդյան 19-րդ տարեդարձը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news