Բագրավանում այրվել է կուտակած անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

1

Օգոստոսի 17-ին, ժամը 16:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղի 13-րդ փողոցի թիվ 2 հասցեում այրվում է տուն: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:15-ին, մարվել՝ 21:38-ին:

Բագրավան գյուղի 13-րդ փողոցում այրվել են կուտակած անասնակեր՝ մոտ 1300 հակ և գարու ծղոտ՝ մոտ 900 հակ: