Անցնող շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2300 կրակոց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 17, 24News

սահման

Օգոստոսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց: Այս մասին  հայտնում են Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news