Հրազդանում հանքանյութով բեռնված 9 վագոններ դուրս են եկել երկաթգծից և թեքվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

1

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։55-ի սահմաններում Սևան-Երևան երկաթգծի 62-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Երևան քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Արսեն Տ-ն իր վարած թիվ 1614 Տ գնացքի՝ հանքանյութով բեռնված 9 վագոններով թիվ 1340 էլեկտրաքարշով դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երկաթգծից և թեքվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ գնացքը պատկանում է «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» Բաց Բաժնետիրական Ընկերության Երևանի լոկոմոտիվային դեպոյին։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news