«Ժիգուլին» վթարային իրավիճակ է ստեղծել Էջմիածին-Աշտարակ ճանապարհին, «КамАЗ»-ը կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

1

Օգոստոսի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։50-ի սահմանում 26-ամյա Աշոտ Սամսոնյան «КамАЗ 55111» մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկոլի գոտուց և կողաշրջվել։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

1

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վաղարշապատի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը տեղում օգնություն է ցուցեբերել վարորդին և ուղևորին, որոնք  հրաժարվել են հիվանդանոց գնալ՝ ասելով, որ լավ են զգում։

1

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում վարորդը ճանապարհային ոստիկաններին և հետաքննիչին ասել է, որ կանաչ «Ժիգուլին» վթարային իրավիճակ է ստեղծել «КамАЗ 55111»-ի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

1