Գալիս էիք Շմայսի գլուխը խուզելու, սերմացու գողացող մկներին բռնելու․ ասածներին տեր կանգնեք

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Միհրան Պողոսյանին չարտահանձնելը ՌԴ-ի ծաղրն ու ապտակն էր ՀՀ ինքնիշխանությանը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով ՌԴ գլխավոր դատախազության մերժմանը։

«Ես հեռու եմ այն մտքից, որ սա միայն դատախազությունների  միջև աշխատանքի խնդիր է։ Սա ավելի շատ բարձր մակարդակի վրա է, չի բացառվում նաև քաղաքական։ Սա խոսում է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություներում առկա է խորքային ճգնաժամ, և դա հաղթահարելու թւողությամբ տեսանելի չեն այն քայլերը, որոնք պետք է իրականացվեն»,- ասել է փաստաբանը։

Ըստ փաստաբանի՝ նախ պետք է պատասխան տան այս փնթի գործունեության հեղինակները, թե ո՞ւմ թույլտվության կամ համաձայնությամբ է այդ անձին հաջողվել լքել ՀՀ տարածքը։