Քոչարյանը պատասխանատու է ընտանիքի համար, իր ռեսուրսն օգտագործում է իրեն պաշտպանելու համար

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

«Հիմա ժողովրդի մեջ խմորումներ կան, և դա ի վերջո կարող է բերել հիասթափության, այսինքն՝ հանրությունը սկսել է գնահատել այն ընթացքը, որի մեջ հստակ դերակատարություն է ունեցել», - այդ մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է Մ․ Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, մշակութային գործիչ Վահան Արծրունին։

Երաժիշտը կարծում է, որ իշխանության խոսքի և գործողության կապն այնքան էլ հաստատուն չէ, ավելին՝ առայժմ միայն խոսք է։ Նա կարծում է, որ վարչապետի 2050 թվականի նպատակների մասին հռչակումը մաքուր դեկլարացիա է։

«Եթե չառաջարկվի հստակ մեխանզիմ, որը մեզ կհասցնեի այդ թվերին, դա ևս կվերածվի պոպուլիզմի»,-կարծում է արվեստագետը։

Մշակութային գործիչը խոսել է նաև իշխանության բացթողումների, ժողովրդավարության առումով առաջընթացի և Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականության մեջ լինելու մասին։

Մարնամասները՝ տեսանյութում։