Եղվարդի Նատի թաղամասում խոտածածկույթ է այրվել․ ԱԻՆ հրշեջներին հաջողվել է մարել կրակը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

ԱԻՆ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:59-ին: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news