Կոտայքի մարզում 2019-ին ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմոցների տարածքները կավենան 18 հա-ով

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

վարելահող

Ծաղկաձորում «Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովի ընթացքում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ մարզի կարևորագույն ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է, ապա տեղեկացրել, որ մարզում  վարելահողերի միայն 50 տոկոսն է օգտագործվում։

«Մարզում ունենք գյուղատնտեսական մթերքներ մշակող 35 կազմակերպություններ։ Կոտայքի մարզում այսօր գործում են ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցային տնտեսություններ՝ շուրջ 92 հա տարածքով։ 2019 թվականի ավարտին այդ տնտեսությունների տարածքները կավելանան ևս 18 հա-ով չորս բնակավայրերում»,- ասել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Անանսապահությունը ևս մարզի առաջատար ճյուղերից է, որն ավելի զարգացած է բարձրադիր համայնքներում։

«Մարզում արտադրվում է Հանրապետության անասնապահական մթերքների շուրջ 7,6 տոկոսը։ Հիմնական ուղղությունը կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունն է։ Մարզում գործում են անասնաբուծական մթերքների վերամշակման ավելի քան 15 մասնագիտացված ընկերություններ։

Կոտայքում են նաև Հանրապետության խոշորագույններից համարվող 3 թռչնաբուծական ֆաբրիկաներ»,- ասել է Ռոմանոս Պետրոսյանը։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news