ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում շարունակվող ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ է դուրս եկել եզրափակիչ: Այս մասին գրում է Armsport.am-ը։
67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը 15:5 հաշվով կամային և գեղեցիկ հաղթանակ տանելով թուրք ըմբիշի նկատմամբ՝ դուրս է եկել եզրափակիչ:
Երիտասարդական ԱԱ-ի չեմպիոնի կոչման համար մեր ըմբիշը կգոտեմարտի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Շոթաձեի հետ: