Երեւան-Սեւան ճանապարհին «Սուզուկին» շրջվել է. 18-ամյա Վերոնիկան տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

վթար

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 08։54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Suzuki» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Ղ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղեւոր Վերոնիկա Դ.-ն (ծնված 2001 թ.) հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: