Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է հայտնի թմրավաճառը փախչում Կիևի անվտանգության ծառայունից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 19, 24News

Կիև

Հրապարակվել է Ամոս Դով Սիլվերի՝ թմրանյութերի տարածման խոշորագույն միջազգային առցանց ցանցի հիմնադրի՝ Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանից փախուստը պատկերող տեսագրությունը:

Lenta.ru-ն հայտնում է, որ վերահսկման տեսախցիկները ֆիքսել են պահը, երբ Սիլվերը ստուգում էր անցնում իրեն ուղեկցող Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակցի հետ: Ձեռքի ուղեբեռի ստուգման պահին ուժայինի մոտ դանակ են հայտնաբերում: Նա երկխոսության մեջ է մտնում օդանավակայանի աշխատակցի հետ՝ փորձելով ապացուցել, որ այն օդանավ տանելու իրավունք ունի:

Այդ ողջ ընթացքում Սիլվերը (կապված վարսերով և բաճկոնով տղամարդը) որոշ ժամանակ հանգիստ կանգնած էր, նրան ձեռնաշղթաներ չէին հագցրել: Կարճ ժամանակ անց նա վերցնում է իրերի համար նախատեսված դատարկ արկղը, ձևացնում է, թե այն իր տեղն է դնում, այնուհետև արագ դուրս է գալիս սրահից: Նրան ոչ ոք չի կանգնեցնում: Անվտանգության ծառայության աշխատակիցը նրա բացակայությունը նկատում է մեկ րոպե անց միայն:

Աղբյուրը նշում է, որ Սիլվերը, որին անվանում են «թմրանյութերի առցանց աշխարհի թագավոր» փախել է օգոստոսի 15-ին Իսրայել արտաքսման ժամանակ: Նրան արտահանձնելու պահանջ է ներկայացրել Իսրայելը: Օգոստոսի 17-ին Սիլվերին հաջողվել է բռնել, իսկ հաջորդ օրը անվտանգության աշխատակիցներին, այնուամենայնիվ, հաջողվել է նրան ուղարկել հայրենիք:

Տեսանյութը՝ այստեղ: