Արեգնադեմում վագոն տնակում գազի բալոնի պայթյունից հրդեհ է բռնկվել. մի կին հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 19, 24News

ԱԻՆ, վագոն-տնակ

Օգոստոսի 18-ին` ժամը 17:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղում այրվում է տուն:

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում (թիթեղյա):

Հրդեհը մեկուսացվել է 18:29-ին, մարվել՝ 19:15-ին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, 10 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել պայթյուն. վնասվել է տներից մեկի պատուհանի ապակին:

Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը (18 քմ) և ներսում գտնվող կենցաղային իրեր:

Տներից մեկի բնակչուհի Օլինկա Շ.-ը (ծնված 1964 թ.) դեմքի և ձեռքերի շրջանում ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: