Պորոշենկոյի կինը 8.9 մլն գրիվնա է հատկացրել Դոնբասի պատերազմի մասին ֆիլմին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

1

Ուկրաինական մշակութային հիմնադրամը, որը գլխավորում է այդ երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի կինը՝ Մարինան, 8.9 մլն գրիվնա (մոտ 165 մլն դրամ) է հատկացրել ռեժիսոր Վլադիմիր Տիխիի «Այրվող աչքերով կատուն» կատակերգության համար, որը պատմում է Դոնբասի պատերազմի մասին:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ուկրաինական աղբյուրին, հիմնադրամի հաշվետվության մեջ ֆիլմը երրորդ տեղն է զբաղեցնում հատկացված միջոցների ծավալով: Կատակերգությունը վարձույթում պետք է հայտնվի հոկտեմբերին: