Նովոսիբիրսկում ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ քաղաքացի է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 19, 24News

վթար_

Նովոսիբիրսկում՝ Կարասուկսկի շրջանում, միկրոավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Վերջին տվյալներով՝ ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 9-ը տուժել են:

«Մեր տվյալներով՝ զոհը Հայաստանի քաղաքացի է»,- տեղեկացրել են Արտակարգ իրավիճակների վարչությունից:

Ներկայում վթարի մանրամասները դեռ հայտնի չեն: Նախնական մոտավոր տվյալներով՝ միկրոավտոբուսն ընկել է առուն: