Վահագն Չախալյանը և ևս մի քանի քաղաքացիներ բերման են ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 19, 24News

Չախալյան

Ակտիվիստ Վահագն Չախալյանը և ևս 3 անձինք բերման են ենթարկվել ոստիկանության կողմից։ 24News-ն այս մասին տեղեկացավ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ օգոստոսի 18-ին ժամը 23:50-ին Հյուսիսային պողոտայից ՊՊԾ գնդի ծառայողները ծեծի ենթարկելու կասկածանքով բաժին են ներկայացրել 4 քաղաքացու, որոնցից մեկը ակտիվիստ Վահագն Չախալյանն է։ Նրանք հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Վերջիններս հրաժարվել են հաղորդում տալուց։ Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում։

Նշենք, որ երեկ Հյուսիսային պողոտայում Վահագն Չախալյանը ստորագրավաք էր անցկացնում ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի, որը ընթացքում էլ ընդհարում է տեղի ունեցել։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news