Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հարցով Բաղրամյան 26-ում քննարկում կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 19, 24News

Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ օգոստոսի 19-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հարցով Բաղրամյան 26-ում քննարկում կանցկացնի Ջերմուկ համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, ուսուցիչների և տնօրենների, առողջարանների, հյուրանոցների տերերի հետ:

Նշենք նաև, որ Կասկադի հարակից տարածքից մի քանի կին մանկասայլակներով երթ են իրականացնում՝ քայլելով դեպի Բաղրամյան 26, որտեղ իրենց զորակցությունը կհայտնեն ավտոերթով Երևան եկած ջերմուկցիներին:

Վաղ առավոտից Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստները Ջերմուկից ավտոերթով շարժվել էին Երևան: 

Եվ, ինչպես հայտնի է, ակտիվիստները Նորագավիթ թաղամասում թողել են իրենց մեքենաներն ու մետրոյով շարժվել դեպի Բաղրամյան 26:

Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի փորձագիտական եզրակացության արդյունքները, որոնց համաձայն`քրգործ հարուցելու և քրեական հետապնդում իրականացնելու հիմքերը բացակայում էին։