Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ. Sinquefield Cup

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 19, 24News

լևոն արոնյան_

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարի երկրորդ տուրում մրցեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ։ 

Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց։ Պարտիան ավարտվեց 53-րդ քայլում։ Առաջին տուրում Լևոնը նույնպես խաղաղ ելքով էր ավարտել պարտիան՝ միավորը կիսելով ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ։ 

Երկրորդ տուրում կայացել են հետևյալ խաղերը․

Վիշվանաթան Անանդ - Մագնուս Կառլսեն՝ ոչ-ոքի

Ֆաբիանո Կարուանա - Յան Նեպոմնեշիյ՝ ոչ-ոքի

Անիշ Գիրի - Լևոն Արոնյան՝ ոչ-ոքի 

Սերգեյ Կարյակին - Լիրեն Դինգ՝ ոչ-ոքի

Շախրիյար Մամեդյարով - Հիկարու Նակամուրա՝ ոչ-ոքի

Մաքսիմ Վաշիե-Լագրավ - Սո Ուեսլի՝ ոչ-ոքի

Երրորդ տուրում Լևոն Արոնյանը մրցելու է Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդի հետ։ 49-ամյա շախմատիստը ներկա պահին մրցաշարի միանձնյա առաջատարն է։