Այսօր եկել եմ իմ ժողովրդի կողքին կանգնելու, հանքը չպիտի շահագործվի․ ԲՀԿ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

1

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր մասնակցում է Բաղրամյան 26-ում Ամուլսարի շահագործման դեմ ընթացող բողոքի ակցիային:

«Այսօր եկել եմ իմ ժողովրդի կողքին կանգնելու, այն կարծիքին եմ, որ առնվազն Արփա եւ Որոտան գետերի մասով ծրագիրը թերի է: Դա ընդունել են եւ փորձագետները, եւ Լիդիանի մասնագետները, հետեւաբար եթե այդ խնդիրները դեռ լուծված չեն, ինչ շահագործման մասին է խոսքը: Միայն դա բավարար է, որ հանքը չշահագործվի»,- ասաց նա:

Նշենք, որ ակցիային զուգընթաց՝ Ամուլսարի հարցով վարչապետի հետ հանդիպում է այս պահին ընթանում: