Վարչապետի խոսնակը մոտեցավ Բաղրամյան 26-ի դիմաց բողոքող ցուցարարներին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

վլադիմիր

Նախագահական նստավայրի դիմաց հավաքված քաղաքացիները ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին բողոքել են, որ ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տալիս խմբվել Բաղրամյան 26-ի մոտ՝ պահանջելով տեղափոխվել դիմացի մայթ: Վարչապետի խոսնակն ասել է, որ պահանջն օրենքով է նախատեսված:

Հարցին՝ քանի՞ բնապահպան է այս պահին մասնակցում Ամուլսարի հարցով վարչապետի մոտ ընթացող քննարկմանը, վարչապետի խոսնակը դժվարացել է պատասխանել։

«Դժվարանում եմ ասել, բայց մոտ 10 բնապահպան, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ են մասնակցում: Կարծում եմ՝ անպայման մենք նյութը կտանք, ու դուք ամբողջությամբ կծանոթանաք վարչապետի խոսքին»,- ասել է խոսնակը` նշելով, որ լրատվամիջոցների մասնակցությունը նախապես նախատեսված չի եղել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔԿ-ն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները։ Եզրակացության մեջ 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

Այս պահին Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիների հետ հանդիպման է։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news