ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
«Ես վախենում եմ կորցնել խիղճս, պատիվս, արժանապատվությունս: Մնացած ոչնչից չեմ վախենում»,-ասել Է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը On TV You-Tube-ալիքին տված հարցազրույցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին։
Չեչնիայի առաջնորդի խոսքով՝ եթե ինքը որեւԷ մեկից վախենար, ապա ժամանակին «չԷր սկսի այն, ինչն սկսել Էր նրա հայրը»՝ Ահմադ-Հաջի Քադիրովը, եւ չԷր շարունակի միջազգային ահաբեկիչների դեմ պայքարը:
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարը հայտարարել Է, որ իր խոսքերը համացանցում հաճախ են խեղաթյուրում «դավաճանները, շեյթաններն ու կեղծ հերոսները»։